Home » Real Politik » «Ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ». ակտիվիստը ոստիկանության աշխատակցին

«Ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ». ակտիվիստը ոստիկանության աշխատակցին

police1-470x265Տեղեկացնում ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Գայանե Առուստամյանի գործով դատական նիստ՝ «Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի»: 2015 թվականի մայիսի 8-ին Գայանե Առուստամյանը ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ: Նույն թվականի մայիսի 13-ին Գայանե Առուստամյանի իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՀ ՀՔԾ և ՀՀ Գլխավոր դատախազություն: Հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Գ. Առուստամյանը ճանաչվել էր տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը՝ տուժողի ներկայացուցիչ: Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո կայացվել էր քրեական գործը կարճելու մասին որոշում, որը բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ դատական կարգով: Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը Երևան քաղաքի «Օպերայի» հարակից մասում լուսափորի կանաչ լույսով փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, ով, այդ պահին գտնվելով նրանից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով: Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանեն հակադարձել է՝ «ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Գ. Առուստամյանին, այնուհետև հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, բռնություն գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին և ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Ի դեպ՝ Գ. Առուստամյանին չեն հայտնել, թե ուր են տանում նրան, մեքենայի մեջ սպառնացել են, հայհոյել, անգամ հարվածներ հասցրել: Ոստիկանության բաժնում երեք ժամ շարունակ չեն կարողացել հանել ձեռնաշղթաները, ԱԻՆ աշխատակիցների օգնության կարիքն է զգացվել: Ֆիզիկական և հոգեբանական ճնշման հետևանքով Գ. Առուստամյանի ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտություն է եղել Շտապօգնության բրիգադ կանչելու:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 59 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy