Ինձ մի շաբաթով ձեզ մոտ գոնե վարչության պետ նշանակեք. Հրանտ Բագրատյան

Հիմա-այլևս-Բորիսն-էլ-չկա.-Հրանտ-ԲագրատյանՆախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է, որ անշարժ գույքի հարկ պետք է վճարի ինչպես քաղաքացին, այնպես էլ հիմնարկը՝ ԱԺ-ն, նախարարությունները և այլն:

«Ասում եք բյուջեի միջոցները չեն բավարարում, ես էլ ձեզ ասում եմ, այդտեղ բյուջեի միջոցների կարիք չկա, ինչքան կա, այնքան կծախսի: Բայց դրանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչ Սահակյանը, ում ես հարգում եմ, կմտածի նրա մասին, որ ավելորդ շենք չպահի: Ես լրջագույն առաջարկ եմ անում, դուք թեթև ձևով  ցրում եք»,- ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» նախագծի քննարկմանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, ասաց Բագրատյանը:

«Այո՛, ասել ենք, որ կիսում ենք այդ տեսակետը, որ բոլորը հարկվեն, և նշել ենք, որ դա իրականացնելու ենք առաջիկայում»,- պատասխանեց Միրումյանը և նշեց, թե ինչու հիմա պատրաստ չեն, որովհետև գույքահարկը պետք է համայնքային բյուջեները վճարեն, ինչն էլ  նշանակում է, որ պետք է համայնքային բյուջեներին գումար հատկացվի:

Արդեն ելույթի ժամանակ, Բագրատյանն անդրադարձավ սահմանին Ավելացված արժեքի հարկին, որն առաջարկում էր բացառել: «Եթե պահում եք՝ մտածեք Ղրզստանը և Ղազախստանը՝ 13% է, իսկ ՀՀ-ն` 20: Փոխադարձ առևտրում նշանակություն ունի  ԱԱՀ-ն և բերում է ռեսուրսների վերաբաշխման»,- ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ չի տիրապետում, թե ինչքան  է վերաբաշխումը, որովհետև թվերին չի տիրապետում:

«Նշանակեք ինձ ձեզ մոտ մեկ շաբաթով գոնե վարչության պետ, հետո դուրս կգամ, որ հնարավորություն ունենամ այդ թվերը հաշվելու: Հետո որ դիտողություն ենք անում, ասում եք՝ հիմնավորված չէ, հիմնավորված է… թիվ գրեք եղբայր, ես երեխա չեմ, որ արհամարհում եք խոսքս»,- ասաց նա:

Դիտվել է 502 անգամ
 


Այս թեմայով