Ինձ ՀՀԿ-ն ընդհանրապես չի հետաքրքրում , ինձ մարտի 1-ի բացահայտումն է հետաքրքրում

«Ռոբերտ Քոչարյանը պետք է հստակ պարզաբանում տա՝ որտեղից իրեն այդ տեղեկատվությունը, որ մեքենաների հետևից Մարտի 1-ի կամ ինչ-որ այլ ցուցարարներ դուրս էին գալիս, կրակում էին զինվորների հետևից ու թաքնվում էին, սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի անկախ ամեն ինչից»,- «Ազատության» հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  անդրադառնալով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարությանը, որ Փաշինյանը Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն է:

«Իմ կարծիքով՝ այս մեկնաբանության բուն նպատակն այն է, որ փոխանակ մենք քննարկենք, թե ովքեր էին Մարտի 1-ին մեքենայի հետևից դուրս գալիս, կրակում և թաքնվում, քննարկենք բաներ, որոնք բազմիցս քննարկված են: Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային, տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ: Նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են», — նշել է նա:

Դիտարկմանը, թե Քոչարյանին դուր չի եկել, որ Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ են կազմակերպվել՝ Փաշինյանն արձագանքել է.

«Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մոտակա ու հեռակա ապագայում դեռ էնքան բան դուր չի գա, բայց ես ասում եմ՝ մենք այս թեմայից չենք շեղվելու»:

Հարցին , թե արդյո՞ք Փաշինյանը հավատում է, որ գլխավոր դատախազը կկանչի Ռոբերտ Քոչարյանիին և կհարցաքննի, պատասխանեց՝

«Ես կարծում եմ , քանի դեռ այս հարցը չի լուծվել , մարտի 1-ի թեման չի փակվելու: Եթե որևէ մեկը ցանկանում է բացահայտել մարտի 1-ը, ապա պետք է Քոչարյանին տա այդ կարևոր հարցը:

Ինձ ՀՀԿ-ն ընդհանրապես չի հետաքրքրում , ինձ մարտի 1-ի բացահայտումն է հետաքրքրում»,-նշեց Փաշինյանը:

Այս թեմայով