Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինձ կարող են ձերբակալել. Տիգրան Առաքելյան

Ինձ կարող են ձերբակալել. Տիգրան Առաքելյան

Tigran_Arakelyan_1ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեկ Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում սենսացիոն բացահայտում է իրականացրել: Նա հայտարարել է, որ բանտարկյալներին չի տրամադրվում այնքան սննունդ, որքան նախատեսված է. «Եթե սխալվում եմ թող ինձ ներեն, սակայն ես ինֆորմացիա ունեմ, որ ամեն բանտարկյալի համար օրական նախատեսված է մոտ 4000 դրամ գումար, որը տրվում է պետական բյուջեից:Այդ գումարը, եթե իրականում տրամադրեին կալանավորների սնունդը ապահովելու համար, ապա 5000 կալանավոր իր ընտանիքի հաշվին չէր ապրի»,-նշել է Տիգրան Առաքելյանը: Նրա տեղեկացմամբ բանտերում տրվող սնունդը պետության տված գումարին համարժեք չէ և հարց է բարձրացրել, թե ուր են գնում այդ դեպքում այդ գումարները: «Շատերը չեն էլ օգտվում բանտում տրամադրված սնունդից: Ես օրինակ 800 օր եմ անցկացրել բանտում և ինձ միշտ տանից են անհրաժեշտ մթերքը բերել:Չգիտեմ ինձ կարող են ձերբակալել այս հայտարարությունների համար, սակայն ես չեմ կարող իրավախախտում տեսնել և չբարձրաձայնել այդ մասին»,-ասել է Տիգրան Առաքելյանը:

Դիտվել է 178 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy