Ինձ ժողովուրդը չի ճանաչում, իրենց համար արջի կերպար են ստեղծել. Վազգեն Սարգսյան

imgres616«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:

Սրանք սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Մի մարդու, ով 23 տարի առաջ իր մարտական ընկերների հետ ստեղծեց անկախ Հայաստանի զինված ուժերը։

Սակայն ի դժբախտություն մեզ բոլորիս մենք այդպես էլ չկարողացանք բացահայտել Վազգեն Սարգսյանին այլ կողմից: 1999 թվականի չարաբաստիկ այս օրը մի խում ահաբեկիչներ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մտան Ազգային Ժողով և սպանեցին Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և այլ պետական գործիչների:

 


Այս թեմայով