Home » սլայդ » «Ինձ թվում է՝ մենք ունենք ժանգոտած կառավարման համակարգ. Կարեն Կարապետյան

«Ինձ թվում է՝ մենք ունենք ժանգոտած կառավարման համակարգ. Կարեն Կարապետյան

Կարեն ԿարապետյանԱյսօր Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ չորս նախարարներին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին:

«Ֆինանսների նախարար պարոն Արամյանը հայտնի է  ֆինանսական աշխարհում, երևի նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա իր առաջ դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեք նախարարները նույնպես իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Այնուհետև, Կարեն Կարապետյանն անմիջապես հանձնարարական տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարարին, ասելով, որ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ինչպես այս պահին առկա է Աղավնաձոր համայնքում և պետք է խաղողի գնման գործընթաց կազմակերպել:

«Ինձ թվում է՝ մենք ունենք ժանգոտած կառավարման համակարգ, ինչի մասին կխոսենք»,-եզրափակեց վարչապետը:

 

Դիտվել է 306 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy