Ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք. Հունան Պողոսյան

«Ինձնից նորմալ աշխատանք ակնկալեք»: Սյունիքի մարզում Սյունիք համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայսատանում կերտելու ենք հիանալի ապագա: Միայն հավատով լցվեք, պարոն վարչապետն ամեն ինչ ասեց, իսկ ինձնից ուզում եմ, որ ակնկալեք նորմալ աշխատանք ու ամբողջ մեր վարչակազմից: Շնորհակալ եմ ձեզնից »,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ոչ մի գերատեսչություն միայանակ չի կարող լուծել կուտակված խնդիրները:

«Մենք միասին բացել ենք հնարավորությունը մեր երեխեքի համար լավ ապագա կերտելու: Մեր նպատակը, մեր մեթոդաբանությունը հետևյալն է՝ մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հայրենիքում», — նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ քաղքացիները պետք է լինեն հպարտ, ազատ, հարգեն աշխատանքը:

«Շատ մարդիկ կան, որ այստեղ` Հայաստանում ինչ-որ գործեր չեն անում, գնում են ՌԴ-ում ամեն գործ էլ անում են: Ընդհանրապես ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի, ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Ես գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որվհետև եթե աշխատող մարդիկ չլինեին Սյունիքը միչև էսօր ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի», — շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, այլև մտադիր է խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին:

Այս թեմայով