Home » ԺԱՄԱՆՑ » Իմ և Սեյրան Օհանյանի Սիրո և Միասնության օրն է

Իմ և Սեյրան Օհանյանի Սիրո և Միասնության օրն է

ruzannaԲարև, սիրելի ընթերցող…
Ինձ համար սովորույթ է դարձել Ձեզ հետ հաղորդակցվելը, իմ հույզերը, ապրումները, մտահոգությունները Ձեզ պատմելը, Ձեզ լսելը, Ձեր կարծիքն իմանալը: Ամիսներ շարունակ մենք շփվում ենք միմյանց հետ ու արդեն վաղուց զգում ենք միմյանց:
… Եթե իմանայիք, թե որքան լույս ու ջերմություն եք ինձ տվել Ձեր սիրով, հայրենիքում և աշխարհով մեկ սփռված իմ սիրելի հայրենակիցներ: Եթե իմանայիք՝ որքա՜ն ցավ եք վանել ինձնից, որքա՜ն ամուր և հուսալի նեցուկ եք եղել դժվար պահերին: Ու որքա՜ն եմ սիրում Ձեզ:
…Տարվա յուրաքանչյուր օրը ինչ-որ մեկի համար ծննդյան կամ կորստի, վերելքի կամ վայրէջքի, բարու կամ չարի խորհուրդն ունի: Այսօրը՝ սեպտեմբերի 11-ը, իմ և Սեյրան Օհանյանի Սիրո և Միասնության օրն է: Զարմանալի զուգադիպությամբ՝ սեպտեմբերի 11-ը նշանակալի և տոնական է Օհանյանների ամբողջ գերդաստանում. 23 տարի առաջ հենց այս օրն է «վերածնվել» Արցախի ազատագրության համար մղվող արյունալի մարտերում ծանր վիրավորված հրամանատարը՝ Սեյրան Օհանյանը, երկրորդ կյանք առել: Եվ այդ Աստվածատուր կյանքն անմնացորդ նվիրաբերել իր երկրին ու ժողովրդին:

Իր ֆեյսբուքայն էջում գրում է Ռուզաննա Խաչատրյանը

 

Դիտվել է 687 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy