«Իմ քայլը» այս ընտրություններին ծախսել է մոտ 600 մլն դրամ

Այս ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթանկ քարոզարշավ ունեցող ընտրություններն են: Կուսակցությունները կարծես չեն խնայում և ոչ մի գումար: Քարոզարշավին ամենաշատ գումար ծախսել է «Իմ քայլը» դաշինքը:

Քարոզարշավին դաշինքի կողմից ընդհանուր ծախսվող գումարների մասով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հրաժարվեց մեզ տեղեկատվություն տրամադրել հայտարարելով, որ ընտրությունների ավարտից հետո կհայտարարվի հավաքված և ծախսված գումարի մասին:

«Իմ քայլը» դաշինքի դրամահավաքի ժամանակ հավաքվել է 236 միլիոն դրամ: Բայց այս ընտրություններին առավել մեծ գումար են ծախսում ռեյտինգային թեկնածուները: Դաշինքն ունի 183 թեկնածու: Այս թեկնածուների մի մասը ֆինանսական խնդիրներ ունի,  բայց հիմնական մասը գումարի խնդիր չունի: Դաշինքի թեկնածուների ծախսերը պատարստ են հոգալ ամենատարբեր գործարարները, որոնք ցանկանում են իրենց մտերիմին տեսնել Ազգային ժողովում: «Իմ քայլը» դաշինքը ունի ռեյտինգային մոտ 40 ֆավորիտ թեկնածու, որոնք  վստահ են, որ անցնելու են Ազգային Ժողով և գումար չեն խնայում: Ֆավորիտ թեկնածուները ծախսում են նվազագույնը 10-12 մլն դրամ՝ իրենց նախընտրական քարոզչության վրա: Մոտավոր հաշվարկներով «Իմ քայլը» դաշինքը այս ընտրություններին ծախսելու է ավելի քան 600 մլն դրամ:

Այս թեմայով