Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել. ՀՀԿ-ական պատգամավոր

default (1)«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից փորձեց պարզել, թե իրեն պատկանող «Դերժավա» ընկերությունից բացի, որ ընկերությունն է սկսել «Twix», «Snickers», ««Kit Kat», «M&M’s» եւ «Mars» շոկոլադներ ներկրել։ Օրերս ՀԺ-ն գրել էր, որ նշված ապրանքատեսակների միակ ներկրողի հետ շուկայում մրցակից է հայտնվել, ինչի արդյունքում նշված շոկոլադները էժանացել են եւ 250 դրամի փոխարեն վաճառվում են 200 դրամով։ «Դերժավայի» սեփականատեր Համբարձումյանը «Ժոդովուրդ»–ին վստահեցրեց. «Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, ինչ-որ անգրագետ բաներ են գրում։

Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի»։

Բացի մյուսների անկարողությունից՝ Համբարձումյանը էժանացումը պայմանավորեց նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի բարձրանալու հանգամանքով։ Մինչդեռ ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր հասել է այս տարվա հուլիսի ցուցանիշին, իսկ նշված շոկոլադները վաղուց, նաեւ հուլիսին, թանկ գնով էին վաճառվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով