Իմ հետագան կապված է նախագծերի հետ, որոնք սկսել ենք, և դրանք նախատեսված են մոտ 4-5 տարվա համար

Կառավարության նիստին չի քննարկվել ներքաղաքական իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:

«Հանգուցալուծմամբ զբաղվում են քաղաքական և քաղաքացիական ուժերը, մենք զբաղվում ենք առողջությունով, զբաղվում ենք մեր ստանդարտ ռեժիմով՝ մի քիչ, իհարկե, ուժեղացված, ամեն ինչ վերահսկողության տակ է»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե իր ապագան տեսնո՞ւմ է արդյոք նոր կառավարությունում և եթե առաջարկի լինի, կընդունի՞, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Գիտեք, իմ հետագան կապված է այն նախագծերի հետ, որոնք սկսել ենք իրականացնել դեռ մեկ ու կես տարի առաջ, և նրանք նախատեսված են մոտավորապես 4-5 տարվա համար, այսինքն՝ ևս 2,5-3 տարի տեսնում եմ»,-ասաց նա և նշեց, որ նախագածերը պետք է ավարտին հասցնել:

Լրագրողների դիտարկմանը, թե դա դավաճանություն չի՞ համարվի արդյոք, նա արձագանքեց. «Իհարկե ոչ, ես ծառայում եմ ժողովրդին»:

Այս թեմայով