Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է

— Պարո՛ն Սուքիասյան, Ձեր մասին հաճախ այս կամ այն պաշտոնը ստանձնելու վերաբերյալ լուրեր են հրապարակվում: Որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում:

— Ես լավ եմ պատկերացնում պատասխանատվությունը ստանձնելու դժվարություններն ու բարդությունները: Ես բավարարված եմ իմ այսօրվա կարգավիճակով, դրա կարիքը չունեմ, գիտակցելո՛վ չունեմ:

— Քննարկվում են նաև Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, փորձում են դրանց քաղաքական երանգ, գնահատական տալ: Արդյոք քաղաքական բաղադրիչ կա՞ Ձեր հարաբերություններում:

— Մեր շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է, մենք 30 տարվա մտերիմ ընկերներ ենք, լավ բարեկամներ: Ընդհանրապես, ես և Գագիկ Ծառուկյանը քաղաքական խնդիրների շուրջ քննարկումներ չենք ունենում: Մերը զուտ ընկերական, ջերմ հարաբերություններ են: Իսկ Ծառուկյանի քաղաքական համակարգի հետ, որը նա ստեղծել ու գլխավորում է, ես որևէ կապ չունեմ:

— Ամենայն հավանականությամբ, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը կլինի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, ի՞նչ կարծիք ունեք այդ առաջադրման վերաբերյալ:

— Ճիշտն ասած, դրական եմ գնահատում Արմեն Սարգսյանին: Իմ կարծիքով` ճիշտ ընտրություն է: Հուսով եմ, որ իր ուժը, եռանդը կներդնի Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման, ուժեղացման համար:

Նյութի աղբյուր՝ araratnews.am

Այս թեմայով