Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Իլհամ Ալիևը բորբոքվել է հայ դիվանագետի ելույթից

Իլհամ Ալիևը բորբոքվել է հայ դիվանագետի ելույթից

aliՄյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել համաժողովի «Ուկրաինայից անդին. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» հատվածում:

Իլհամ Ալիևի ելույթից հետո նախ հարցով նրան դիմեց հայկական պատվիրակության անդամներից Անդրանիկ Հովհաննիսյանն առ այն, որ «հայտնի է, որ Մինսկի Խմբի եռանախագահները բազմաթիվ անգամներ կոչ են արել երկու երկրներին ընդունել Մադրիդյան փաստաթղթի Հիմնարար երեք սկզբունքները՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային
ամբողջականության մասին»:

«Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ընդունում է այս սկզբունքները: Ադրբեջանը երբեք հստակ չի արտահայտվում դրա մասին: Այստեղ դուք կարո՞ղ էք միանշանակորեն ասել, որ ընդունում եք այդ սկզբունքները որպես հիմք հակամարտության կարգավորման համար»,– հարցրել է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հարցի ուղիղ ձևակերպումն Իլհամ Ալիևն ակնհայտորեն շփոթեցրել է և նա խոսել է հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին, ապա անցել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խեղաթյուրված ներկայացմանը՝ ընդհանրապես չհիշատակելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, և վերջիվերջո այդպես էլ չի նշել՝ ընդունում է այդ սկզբունքներն անվերապահորեն, թե՞ ոչ:

Իլհամ Ալիևը նշել է, որ նախկին Խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միևնույն բանաձևն ունենան՝ հավելելով, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, օգտվելով հարցի
հնարավորությունից, նախ հիշատակել է Մինսկի խմբի հասցեական կոչը, ապա նշել,
որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ բանակցությունները
արգելակելու նպատակով։

«Պարո՛ն Ալիև, Մինսկի խմբի եռանախագահները, որոնց մասին դուք խոսեցիք, մի քանի օր առաջ հայտարարություն են արել, որով «կոչ են անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Ձեր հանձնառությունները»։ Պատահական չէ, որ նրանց կոչն ուղղված է Ձեզ, քանի որ հենց ադրբեջանական կողմն է շարունակում անտեսել այս կոչերը և խախտում է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Սկսած հունվարից ավելի քան 3.000 անգամ ադրբեջանական կողմը խախտել է զինադադարը, որի արդյունքում բազմաթիվ կորուստներ են եղել բոլոր կողմերից: Ընդամենը մի քանի օր առաջ 65 և 85 տարեկան հայերի են սպանել Ձեր դիպուկահարները: Չե՞ք կարծում, որ Ձեր գործողություններով դուք ավելի էք սրում իրավիճակը և այսպիսով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն ավելի դժվար իրականանալի դարձնում մոտ ապագայում:
Ես կցանկանայի վերհիշել գիտաժողովի այս մասի վարող Սլովենիայի Նախագահ Պահորի հարցն ուղղված Ձեզ և մյուս մասնակիցներին, որով նա հարցնում էր, թե ո՞րը պետք է լինի առաջին քայլը, որպեսզի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց լինի: Դուք այս ու այն կողմ ընկաք, բայց չխոսեցիք ամենակարևորի մասին: Հակամարտության կարգավորումն սկսվում է,
երբ դադարում են կրակոցները: Այսպիսով, իմ կոչը Ձեզ հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակոցները»,– ասել է Տիգրան Մկրտչյանը:

Իլհամ Ալիևն էլ ավելի է բորբոքվել հայ դիվանագետի ելույթից, կրկնել իր մեղադրանքները միջազգային հանրության, հայկական սփյուռքի, Հայաստանի հասցեներին՝ այդպես էլ չպատասխանելով հարցին և կոչին։

Դիտվել է 47 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy