Ի՞նչ սպասել 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեից. ԱԺ

   Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2018թ.պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծը,  և հիմնական զեկուցողը ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է, ով նշեց, որ ներկայացվելու է  նախագծի վերջնական տարբերակը:Նախարարը ընդհանուր գծերով ներկայացնելով խմբագրված առաջարկները, որոնք ներկայացվել են կուսակցությունների կողմից  նշեց, որ գերակշիռ մաս են կազմում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային նշանակության  խնդիրներին վերաբերող առաջարկությունները:

Վերջինիս խոսքով իրենք ըստ առաջնահերթությունների՝ համայնքային խնդիրներին անդրադառնալու են : «Ակնհայտ է, որ բոլոր համայնքներն էլ ունեն խնդիրներ ճանապարհներ, ջրագծեր և այլն, բայց ասել ենք, որ հանրապետությունում կան շատ ավելի սոցիալական կարիքներ, բայց մեր հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց նա:

Մյուս մասը, ըստ Արամյանի, ոլորտներում գումար ավելացնելու առաջարկություններն են, առանց նախանշելու ծրագրային ուղղությունները, ինչպես օրինակ՝ առողջապահության, սոցիալական ոլորտներում: Արամյանն ասաց, թե բյուջեն ձևավորվում է հստակ ծրագրային դրույթներով:

Երրորդ ուղղությունը առաջարկների՝ ըստ նրա, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տարբեր տեսակի առաջարկություններն են: «Խոսքը վերաբերում է ներդրումների ՀՆԱ-ի ավելի ագրեսիվ աճ կամ ճյուղային արդյունաբերության փոփոխություն այլն»,-ասաց նա:

Չորրորդ ուղղությունն այն առաջարկներն են, որ այս կամ այն ծրագրի ներքո գումար ավելացվի, առանց չափողականության: Արամյանը նշեց, որ խիստ չափողական պետք է լինեն յուրաքանչյուր ծրագրին նախատեսված գումարները:

«Եթե թվային առումով ասեմ, ապա ստացել ենք առաջարկ 4,6 մլրդով ավելացնելու հարկերը, դա ընդամենը մեկ առաջարկ է եղել, վերաբերում է ռոյալթիներին»,-ասաց նախարարը և հավելեց, որ կարծում են՝ 23 մլրդը, որ ծրագրվել է 2018թ. բյուջեում՝  խիստ իրատեսական է:

Ինչ վերաբերում է ծախսային մասով առաջարկներին, ըստ նրա՝ կազմել է  16,4 մլրդ, որոնց գերակշիռ մասը՝ 14,1 սոցիալական, մշակութային, կրթական և  8,8 մլրդ առողջապահությանն են վերաբերել:

Վարդան Արամայնաը հայտարարեց, որ առողջապահական ծախսերը ևս Կառավարությունն իր առաջարկով ավելացրել է 4 մլր-դով, որը համընկել է պատգամավորների ներկայացված առաջարկների հետ, այսինքն՝ այդ մասով ընդունվել են:

Տնտեսության ճյուղում առաջարկել են ավելացնել 2,8 մլրդ, համայնքների համար՝  0,5 մլրդ և այլն: «Այս բոլոր առաջարկները ծախսերի ավելացման մասին խոսելով պետք է տեսանելի լինի ինչ աղբյուրներից են ֆինանսավորվելու»,-ասաց նա:

Արամյանը նշեց, թե Կառավարության առաջարկները, ընդհանուր ծավալային մասով  կազմել են 15 մլրդ և դրա կարևոր մասը պայմանավորված է փոխարժեքով՝ դոլար-դրամ, եվրո-դրամ փոփոխություններին:

Երկրորդ խումբ փոփոխությունը վերաբերում է Հայաստան զորախմբին հատկացումների 1 մլրդ-ով ավելացմանը, որը, ըստ նրա, բխում է միջազգային պայմանագրով ստացած պարտավորություններից և սահմանային խնդիրներից:

1 մլրդ 289 մլն դրամի ծախսերի ավելացում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոլորտում և դա պայմնավորվծ է ՀԾԿՀ-ի կողմից հաստատված նոր սակագնով՝ 11 դրամով սակագները բարձրացվել են, որից հետո վարչապետը ասաց, որ բեռը կառավարությունն իր վրա պետք է վերցնի, որ ազգաբնակչությունը չզգա այն:

1,7 մլրդ-ով Կառավարության աշխատակազմի տվող գումարներ են ավելացվել, պայմանավորված սահմանադրական փոփոխություններով:

Չորորդ խումբ փոփոխությունն առողջապահության ոլորտի փոփոխությունն է՝ նախատեսվածից 4 մլրդ-ով ավելացել է:

Վարդան Արամյանը նաև տեղեկացրեց, որ շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է պահուստային ֆոնդը: «Որովհետև 2018թ. մենք գտնվում ենք սահմանադրական բարեփոխումների վերջնագծում, լրացուցիչ ծախսեր կարող են ավելանալ, և երեք կարևոր միջոցառումներ ունենք, բավական մեծ թվով պատվիրակություններ են գալու՝ Ֆրանկոֆոնիա, Ցեղասպանության հարյուրամյակին և Երևանի միջոցառմանը:

«Ունենք ծրագրված գումարներ այդ ծրագրերի ուղղությամբ, բայց որ անակնկալներ չլինի և պատշաճ կարողանանք իրականացնել, ուզում եմ ասել, որ Ֆրանկոֆոնիան աննախադեպ է լինելու, առաջին դեմքերի մակարդակով բարձրաստիճան բավական թվով պատվիրակություններ են պատրաստվում ընդունել»,-ասաց նա:

 Ամփոփելով արդյունքները Արամայանը նշեց. «Մենք կարծում ենք այն 23 մլրդ-ը, որ ծրագրվել է 2018թ.ի բյուջեում, խիստ իրատեսական է : 2018թ.-ի բյուջեով նախատեսված ընդհանուր եկամուտները կազմելու են՝ 1 տրիլիոն 308մլրդ 284 հազար դրամ, հարկային եկամուտները և պետական տուրքի գծով նախատեսված են 1 տրիլիոն 248 մլրդ  դրամ, ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 307մլրդ դրամ և պակասորդը 156.9մլրդ դրամ»:

 


Այս թեմայով