Ի՞նչ պլան ունի Քոչարյանը

Գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր իշխանության վերարտադրման պլանի վերջին քայլերն է կյանքի կոչում ու արտաքինից կարծես խանգարող հանգամանքներ չկան, սակայն դա միայն արտաքին պատկերն է այդպիսին, իսկ իրականում ամեն բան չէ որ հանգիստ է:

Սերժ Սարգսյանին առաջին անհանգստացմող փաստն իհարկե իր կուսակցության ներսում հնարավոր պրոցեսներն են, որոնք կարող են թուլացնել իր դիրքերը: Նման հնարավորություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանը, եթե իհարկե ստանա նաև իր հովանավոր՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակցությունը այս գործում: Ի վերջո, Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության ընթացքում, ԱԺ-ում իր շահերը ներկայացնող պատգամավորների միջոցով ցույց տվեց, որ դեմ է Սերժ Սարգսյանի աջակցությունը վայելող թեկնածուին:

Սերժ Սարգսյանի հաջորդ մտահոգության պատճառը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է և հենց այս կոնտեկստում պետք է դիտարկել ՀՀԿ-ականների աննախադեպ հայտարարությունները Մարտի 1-ի գործի կապակցությամբ, երբ նրանք փորձում են կատարվածի ամբողջ մեղքը բարդել Քոչարյանի վրա՝ հայտարարելով, թե նախկին նախագահը խաբել է իրենց: Պատահական չէ նաև ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի հայտարարությունը առ այն, որ մինչ աշուն Մարտի 1-ի գործով կլինեն վճիռներ: Այս կերպ իշխանությունները փորձում են Քոչարյանին հետ պահել հնարավոր քայլերից:

Քոչարյանին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախկին նախագահը, ամեն դեպքում, ունի գործողությունների որոշակի պլան և նա կարող է ամեն պահ այդ պլանը սկսել կյանքի կոչել, որի պարագայում Սերժ Սարգսյանի իշխանությունները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Քոչարյանը փորձելու է նաև դրսի իր կապերն օգտագործել, որպեսզի կարողանա կյանքի կոչել իր ծրագիրը ու վերջնական չկորցնի հույսը հետ վերադառնալու՝ հակառակ պարագայում, նա դրժելով իր խոստումը կդառնա երիտասարդ թոշակառու:

Այս թեմայով