Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում «քառյակը» կառավարությանն անվստահություն հայտնելով

231860001395897702«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 28-ին ոչ իշխանական քառյակը խորհրդարան է ներկայացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։ Շատերին թվում էր, որ քառյակի նպատակն է՝ հասնել գործող կառավարության պաշտոնանկությանը։ Սակայն քառյակի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք 99 տոկոսով համոզված են այդ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու է կառավարությանը։

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ նախաձեռնությունը։ Ի պատասխան այդ հարցի Արմեն Ռուստամյանն ասել է, որ այդ քայլով քառյակը ցանկանում է ձեւակերպել իր միասնականությունը, ուզում է ձեւավորել իշխանությանը հակադիր բեւեռ։

Իսկ իշխանափոխության ծրագրերի մասին, ըստ Ա. Ռուստամյանի, այս բեւեռը կսկսի մտածել, երբ պարզ կդառնա, որ իշխանությունը պատրաստ չէ ընդունել իրենց ողջամիտ առաջարկները, եւ միակ ճանապարհն իշխանափոխությունն է։

Փաստորեն, ոչ իշխանական ուժերը դեռ հնարավոր են համարում, որ իշխանությունը կարող է ընդունել իրենց առաջարկները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով