Ի՞նչ ձևով է ընդիմությունը գնալու ԱԺ ընտրություններին

HHHHHHHPolitik.am-ի թղթակիցը փորձեց ճշտել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ընդդիմադիր կուսակցություններ ինչպես հանդես կգան. կառաջադրվեն միայնակ, թե կստեղծեն դաշինք այլ կուսկացության հետ, ուժերը մեկտեղելու համար: Ժառանգության խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, խոսեց իր անունից,ասելով որ.«Հնարավոր է համախմբում միայն որոշակի ծրագրերի շուրջ` երկրում արմատական փոփոխություններ իրականցնելու նպատակով, իսկ ապրիլին խորհրդարան անցնելու հետ կապված Ժառանգությունը խնդիր չունի, կարող է միայնակ մասնակցել և անցնել», իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց որ դեպքերի զարգացումը ցույց կտա իրենց գործողությունների հետագա ընթացքը, նշելով, որ դեռևս բավականաչափ ժամանակ կա, որպեսզի նրանք հայտնեն այն ռազմավարությունը, որով մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին չբացառելով, ոչ մի տարբերակ»: Իսկ ահա ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյան  ասաց, որ դեռ շատ շուտ է նման հարցին պատասխանելու համար:

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով