Ի՞նչ ձևի պետք ա շփվեմ իրա հետ, էթամ ասեմ ա՞յ տուշոնկա…

«Եթե Մանվելը իմ այն խոսքերը լսեր՝ «ով զիվորի բաժինը գողանա ,եթե դատախազը չպատժի,  Աստվածն է պատժելու» կամ աէդ ամենը կբաժաներ երկրապահ սոված ժողովրդին, կամ գոնե կթափեր մի կողմ: 

Վատն էնա, որ հիմա՝  հա՛մ  Աստվածն ա պատժում , հա՛մ դատախազը »,- ԱԺ-ում , լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, հավելելով , որ ով ինչ գողացել է բանակից թող տանի սուս- փուս տա բանակին:

Լրագրողի  դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանը բաց նամակում ասել էր,  որ թող զրկվի անձեռնմխելիությունից և վերականգնելու է իր պատիվը, Սեյրան Սարոյանը նշեց.

 «Էլ ի՜նչ պատիվ, ինչա՞ հելնելու ասի: Էտ նամակների պատասխանը ոնցա՞ տալու:

Հիմա թող հելնի իրան ճղի եսիմ ինչեր ասի, էլ ինչ նշանակություն ունի:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ էտ մարդը էտքան կցածրանա , կեթա երեխեքի տուշոնկեն կտանի »,- բարկացած շեշտեց պատգամավոր Սարոյանը:

Հարցին՝ Սեյրան Սարոյանը չի ճանաչել իր մարտական ընկերոջը, նշեց.

«Եթե ես իմանայի , էտ ամենի մասին , խայտառակ կանեի իրան: Իմ մոտ նենց երդումներ, քֆուրներա կերել ՝ զինվորի հաց գողացողը մեկ էլա մյուսնա: Սաղ հեչ իմ երեսին ոնցա նայելու , էտ քֆուրներա որ իմ մոտա կերել»,-նկատեց Սարոյանը:

Անդրադառնալով , այն հարցին ՝ ազատ արձակվելու կամ արդարացվելու դեպքում կշարունակի շփվել Գրիգորյանի հետ, ասաց . « Ինձ տենց հարց կտա՞ն, ես ո՞նց , ի՞նչ ձևի պետք ա շփվեմ իր հետ, էթամ ասեմ այ տուշոնկա…: Ես էտքան ցածր մարդ ե՞մ, տենց բան անելու համար ես իմ հորից էլ կհրաժարվեի »,-ասաց պատգամավորը:

Եզրափակելով միտքը Սեյրան Սարոյանը հավելեց, որ իրեն էլ ոչինչ իչ հետաքրքրում Մանվել Գրիգորյանի հետ կապված . «Ես էնքան հիասթափված եմ: Աշխարհում ամենա վատ բանը, երբ որ հարազատ մարդու ես կորցնում», -նշեց Սեյրան Սարոյանը:

Այս թեմայով