Ի՞նչ կապ ունի «Սիփան» գործարանի պայթյունը Շշի Մելոյին առնչվող միջադեպի հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի ընտանիքին պատկանող գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունը տեխնածին է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանը, որի ընտանիքի անդամների հետ է կապվում գործարանի ղեկավարումը:

– Պարոն Մանուկյան, «Սիփան» գործարանի պայթյունի հետեւանքով կան տուժածներօգնելո՞ւ եք նրանց:

– Դուք ո՞նց եք կարծում: Մենք ի՞նչ է, մարդ չե՞նք, ո՞նց կարող է պատահել նման բան… Ուզում եմ ասել՝ կօգնենք:

– Այցելե՞լ են տուժածներին:

– Մի հոգի է:

ԱԻՆի փոխանցմամբ՝ 2 հոգի է տուժել:

– Չգիտեմ, թե ինչպես են այդպես ասել, բայց մի հոգի է, որին մենք պարտադիր պատրաստ ենք օգնել:

– Գույքային վնասը մե՞ծ է:

– Հիմա փորձաքննություն է գնում, մենք էլ այդպես ուշադրություն չենք դարձրել: Կտեսնենք, հիմնականում մեծ բան չի եղել: Մի քիչ լուն սարքում ենք դավա:

– Դուք տեխնածի՞ն եք որակում պայթյունը:

– Անպայման, երկրորդ կարծիք չկա: Տեխնածին է, հիմնականում տեխնածին է:

– Պարոն Մանուկյանտևական ժամանակ է՝ մամուլում գրվում է ձեր և քրեական հեղինակությունների մասնակցությամբ միջադեպի մասինՊատճաահետևանքային կապ տեսնո՞ւմ եք այդ միջադեպի և գործարանի պայթյունի հետ:

– (Ծիծաղում է):

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով