Home » Real Politik » Ի՞նչ կապ ունի Արծվիկ Մինասյանը Աննա Գևորգյանի հետ

Ի՞նչ կապ ունի Արծվիկ Մինասյանը Աննա Գևորգյանի հետ

AnG_bigԵթե Աննա Գևորգյանը, իր երիտասարդ տարիների բերումով, չէր ցանկանում հրաժարվել վարչապետի օգնականի պաշտոնից և չէր ուզում ընդունել աշխատանքային էթիկայի պարզ կանոնները՝ չցանկանալով հրաժարվել վարչապետի սպասարկող աշխատակազմի պաշտոնից: Ապա Արծվիկ Մինասյանի դեպքում, խնդիրն ավելի բարդ է: Նա այն անձնավորություն է, ով 2010թ. հայտարարել էր, որ «Կարեն Կարապետյանը վատ քաղաքական գործիչ է»:

Այս տողերը հայտարարած քաղաքական գործիչը, թվում էր թե, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո առաջինը պետք է լքեր պաշտոնը: Բայց՝ ոչ: Ուրեմն՝ նա հրապարակավ ներողություն է խնդրել Կարապետյանից: Երիցս ոչ: Խնդիրն կայանում է նրանում, որ Արծվիկ Մինասյանը, ինչպես ՀՀ նախկին ընդդիմադիր բոլոր քաղգործիչները բավական «պրագմատիկ»  է: Նա անգամ պատրաստ է լսել դիտողություններ իր կողմից, այսպես կոչված, վատ քաղաքական գործիչ համարվող Կարեն  Կարապետյանից, միայն թե՝ պահպանի իր պաշտոնը:

Եթե Արծվիկ Մինասյանը հրապարակավ ներողություն խնդրած լիներ այդ արտահայտության համար, արդարև, ոչ մի էթիկական խնդիր չէր ծագի: Բայց հանրությունը, առնվազն, տեղյակ չէ նման ներողության մասին: Իսկ Մինասյան Արծվիկն էլ, չնայած Կարեն Կարապետյանի վաչապետության օրոք տեղի ունեցած կառավարության առաջին նիստում ունեցած  «ծանր» խոսակցությանը, շարունակում է պաշտոնավարել և նույնիսկ, որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, ցանկանում է մնալ նախարարի պաշտոնում (թեկուզև՝ բնապահպանության նախարարի տեսքով):

Սա ցույց է տալիս մի փաստ, որ ՀՀ քաղաքական գործիչների մեծ մասին ոչ թե հետաքրքրում է քաղաքականությունը, այլ՝ անձնական բարեկեցությունը: Սա է ժամանակակից նախկին ընդդիմադիր քաղգործիչների էթիկան: Իսկ ինչու՞ է դա այդպես, կարելի է հարցնել ավելի ստաժավոր և փորձված նախկին ընդդիմադիրների:

Դիտվել է 1,856 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy