Ի՞նչ կապ կա 1 տոննա հերոինի եւ աղմուկ հանած սպանության միջեւ

11 «Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի (Կայարանցի Թեւոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում եւ քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման եւ առգրավման հետ:

Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։ Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մեր գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որեւէ կապ ունի հունվարի 17-ին հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ էության, չի հերքել նման կապի հնարավորությունը։

Ոստիկանության՝ մեզ ուղարկված գրավոր պատասխանը ներկայացնում ենք տառացիորեն.
«Արթուր Սաֆարյանի սպանության փաստով ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ, հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,– նշված է պատասխանում։

Ակնհայտ է, որ ոստիկանությունը խուսափել է պնդել հերոինի եւ սպանության միջեւ կապ չլինելու մասին»։

Առավել մանրամասն` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Դիտվել է 265 անգամ
 


Այս թեմայով