Ոստիկանությունը կապահովի՞ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անվտանգությունը

Քիչ առաջ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ը հայտարարություն էր տարածել՝ ՀՀ Կառավարությանը, Ոստիկանությանը և այլոց՝ կոչերով:

ՀՀ Ոստիկանությանն ուղղված կոչում ասվում էր.

«Մինչ Ֆորումի անցկացումը և Ֆորումի ընթացքում վերահսկողություն իրականացնել սոցիալական ցանցերում հնչող ատելության կոչերի և սպառնալիքների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր,

Ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով և կոչերով հրահրում են բռնություն և դրդում ատելության հիմքով հանցագործությունների,

Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչև Ֆորումը և Ֆորումի ընթացքում հնարավոր բախումները կանխելու ուղղությամբ»

Politik.am-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության բաժին՝ հասկանալու, թե որքանով է օրինական ՀԿ-ի տարածած կոչն, ու ի՞նչ գործողություններ է պատրաստվում իրականացնել ՀՀ Ոստիկանությունը՝ կոչին ի պատասխան:

Լրատվական բաժնից պատասխանեցին, որ դեռ ծանոթ չեն տարածված հայտարարությանը, բայց երբ ուսումնասիրեն, ու պարզ դառնա, որ կոչում նշված գործողություններն ու անելիքները Ոստիկանության ենթակայության տակ են և օրինական են, նրանք կկատարան համապատասխան գործողությունները:

Այդ մասին կտեղեկացվի պատասխան հայտարարությամբ:

Այս թեմայով