Ի՞նչ է քննարկել Արարատ Միրզոյանը «Ծառուկյան» խմբակցության հետ

ԱԺ-ում ավարտվել է «Ծառուկյան» խմբակցության և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:

«Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ, դա հետևյալն է. չորրորդ քաղաքական ուժը լինի ԱԺ-ում, եթե այդ ուժը հավաքել է առնվազն 2 տոկոս քվե: Սա պետք է քննարկենք նաև մյուս քաղաքական ուժերի, մյուս խմբակցությունների հետ ևս: ՀՀԿ-ի հետ երկու տոկոսի հարցը չենք քննարկել, մի քանի այլ հարցեր ևս նորից կքննարկենք ՀՀԿ-ի հետ»,-ասաց Միրզոյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ի հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը նշել է, որ Կառավարությունն այս հապճեպությամբ ԸՕ նախագիծը բերում է, որ այն չանցնի, և դա դարձնի քաղաքական հերթական հիստերիայի առարկա, որ իշխանությունը տրամադրված չէ այդ փոփոխությունները կյանքի կոչել, Արարատ Միրզոյանն ասաց.

«Ես բոլորովին համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի ձևակերպման հետ, մի քանի անգամ էլ մեր քննարկման ժամանակ հայտնել եմ, որ համաձայն չեմ իր եզրահանգման հետ, Վիգեն Սարգսյանը սխալ եզրահանգման է եկել, ու իմ տպավորությամբ՝ քննարկման ոչ բոլոր մասնակիցներն էին համաձայն նրա հետ»:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից առաջ առաջին փոխվարչապետը հանդիպել էր «ՀՀԿ» խմակցության հետ։

«Մենք ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք, որ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատենք։ Եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ ԸՕ, լավ ընտրական համակարգ ընտրություններից առաջ, եթե գտնում ենք, որ ժամանակ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք ու որոշակի շտկումներ անենք»։

Այս թեմայով