Ի՞նչ է տեղի ունեցել Բեգլարյանի որդու հարսանիքին. Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը

342f762f524f7ff72a7d3fe236c10800Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 17-ին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքն էր: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում:

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները Գագիկ Բեգլարյանը ամեն կերպ փորձել է նաև իր պաշտոնավարման ճակատագիրը քննարկել նախագահի հետ: Հարսանիքին ներկա է եղել նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը և այդ կերպ Բեգլարյանը փորձել է իր հարցերը տեղում որոշել: Նախագահ Սերժ Սարգսյանը ամեն կերպ վանել է պաշտոնին վերաբերվող խոսակցությունները և հասկացրել, որ իր հետագա պաշտոնավարման հարցը որոշելու է Կարեն Կարապետյանը:

Լուսանկարը` hraparak.am-ի

Դիտվել է 6,442 անգամ
 


Այս թեմայով