Home » Real Politik » Ի՞նչ է սպասվում Վլադիմիր Գասպարյանին

Ի՞նչ է սպասվում Վլադիմիր Գասպարյանին

վլադիմիրՎարչապետ Կարեն Կարապետյանը փոփոխեց գրեթե ամբողջ կառավարության կազմը: Իսկապես Կարեն Կարապետյանի դիրքերն ամուր են և նա կարող է ցանկացած նախարարի փոփոխության հարց բարձրացնել և Սերժ Սարգսյանը նրան չի մերժի: Կառավարության հնաբնակներից մնաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Բոլորին է հայտնի, որ ոստիկանությունը մեր երկրի առանցքային պաշտոններից է, և եթե դու քո ենթակայության տակ չունես ոստիկանական համակարգը, ապա դիրքերդ այդքան էլ ամուր չէն: Այս ամենը հասկանում է նաև նորանշանակ վարչապետը: Ինչպես կվարվի նա Վլադիմիր Գասպարյանի հարցում: Կարեն Կարապետյանը Սուրիկ Խաչատրյանի և Գագիկ Բեգլարյանի ազատմամբ ցույց տվեց, որ կառավարման համակարգից հեռու է պահում այն անձանց ովքեր առաջացնում են հանրության դժգոհությունը:

Այս համատեքստում հանրության ակտիվ հատվածը առավելապես դժգոհ է ոստիկանությունից, հետևաբար նաև ոստիկանության պետից: Ըստ տրամաբանության Կարեն Կարապետյանը պետք է պահանջի նաև Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, սակայն պետք է նկատել, որ Գասպարյանի դիրքերը ևս թույլ չեն: Նա կարողացել է մի քանի հանրապետական նշանակության միջոցառումներ անարյուն անցկացենլ: Առաջին հերթին անցած նախագահական և խորհրդարանական ընտրություններն էին: Ոստիկանապետը նաև Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրն է:

Հ.Գ. Այնպես որ այս պահին դժվար է ասել, թե ինչ կանի կամ ինչ կարող է անել Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանի հարցով:

Դիտվել է 2,996 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy