Ի՞նչ է սպասվում Դալաքյանի կուսակցությանը. Օհանյանն ու Սարգսյանը վիճե՞լ են

սեյրանPolitik.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, որ կոչվելու է «Շրջադարձ»: Խոսակցություններ են շրջանառվում, որ կուսակցությունը ղեկավարելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություններ, որ կուսակցությունը հիմնվելու է «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հիմքի վրա, որի ղեկավարն է Էդվարդ Անտինյանը: Կազմակերպության ղեկավարը չի հերքել կուսակցություն բացելու մասին լուրերը՝ միայն ասել է, որ իրենց նպատակների մասին վաղօրոք կտեղեկացնեն հանրությանը:

Վիկտոր Դալաքյանը իր կուսակցության քաղաքական ճանապարհը հարթելու համար արդեն իսկ սեփական լրատվամիջոցն է հիմնել: Օրերս մեդիադաշտ մուտք գործեց Politinfo էլեկտրոնային պարբերականը:

Մեզ հաջողվեց պարզել, որ կուսակցության արտաքին հենարանը լինելու է  ռուսական «Ստրատեգիական զարգացման ինսիտուտ»-ը, որը ռուսական քաղաքական էլիտայի գործիքն է:

Մեր տեղեկություններով այս օրերին Սեյրան Օհանյանի և Սերժ Սարգսյանի միջև լարված հարաբերությունների մասին տեղեկատվության արտահոսքը կազմակերպվել է այն նպատակով, որպեսզի կուսակցության հիմնադրման դեպքում այն չկապեն գործող իշխանության հետ: Կուսակցությունը հանդես է գալու ռուսամետ քաղաքական կառույցի դիրքերից և փորձելու է իր հովանու տակ հավաքել բոլոր ռուսամետ ուժերին:

Դիտվել է 1,219 անգամ
 


Այս թեմայով