Ի՞նչ է ուզում ՌԴ-ն Հայաստանից

Սերժ-Սարգսյան-Վլադիմիր-Պուտին-1Որտեղի՞ց է այդ ռազմական փորձագետ լրագրողը ստացել այդ տեղեկությունները։ Անհանգստությունից զատ՝ նաեւ նման հարցադրում է առաջացել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մոտ՝ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի ՝ մարտի 9-ին «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակած ՝ «Ֆորպոստը՝ հարցերով» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունների մասով։ Հոդվածագիրը տվյալներ է հրապարակել Հայաստանի 5 բանակային կորպուսների տեղակայման վայրերի եւ դրանց ունեցած սպառազինության վերաբերյալ։

«Կարելի է ենթադրել որ այդ տեղեկությունները ստացվել են ՀՀ ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի ինչ-որ մի տեղյակ մարդուց։ Կամ՝ այդ տեղեկությունները նրան տրամադրել են ՌԴ ՊՆ-ն կամ հատուկ ծառայությունները։ Ցանկացած դեպքում էլ ես կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քրեական գործ հարուցեն այդ մարդու նկատմամբ ՝ պետական գաղտնիքի բացահայտման հետ կապված, եւ հետաքննություն անցկացնեն, թե որտեղի՞ց են այդ տեղեկությունները հայտնվել փորձագետ լրագրողի մոտ»,– ասաց մեր զրուցակիցը։ Եթե պարզվի, որ տեղեկությունները տրամադրվել են Հայաստանից, ապա դրանք տրամադրողներն, ըստ Ավետիք Իշխանյանի, խիստ պատիժ պետք է կրեն։ Իսկ եթե պարզվի, որ տեղեկությունները տրամադրվել են ռուսական կողմից, ապա մեր զրուցակիցը դարձյալ հարցադրումներ է հնչեցնում.

«Իսկ ՌԴ ՊՆ-ն կամ հատուկ ծառայություններն ունեի՞ն այդ տվյալները, ի՞նչ ճանապարհով էին դրանք ձեռք բերել, օրինակա՞ն են այդ տվյալները տրամադրվում ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում, Հայաստանն ունի՞ ՌԴ զինված ուժերից համանման տվյալներ»։

Թե ինչ քաղաքական ենթատեքստ ունի այդ հրապարակումը՝ Ավետիր Իշխանյանը թողնում է քաղաքական մեկնաբանների վերլուծությանը։ Նրան մտահոգում է, որ այն նպատակը, ինչ որ այդ հրապարակմամբ հետապնդում է ՌԴ-ն, ոչ թե անձամբ հոդվածագիրը, կարծում է՝ դա շատ վտանգավոր հետեւանքների կարող է բերել. «Չի բացառվում, որ սա մեր հակառակորդ կամ թշնամի Ադրբեջանին տրվող տեղեկություն է։ Ես չգիտեմ, թե ի՞նչ խաղ է խաղում այդ հրապարակումը ոուս թուրք– ադրբեջանական մի կողմից՝ սիրախաղի, մյուս կողմից՝ թշնամության մեջ ՝ օգտագործելով Հայաստանը «ֆորպոստ» բառով և այդ ամենը բացահայտելով Այդ ամենը լուրջ անհանգստության տեղիք է տալիս, եւ պաշտոնական Երեւանը ԱԳՆ-ի, անգամ նախագահի մակարդակով պետք է արձագանքի սրան։ Հակառակ դեպքում մենք կհայտնվենք հերթական ողորմելի եւ արհամարհված վիճակում։ Իսկ ես չեմ ուզում ապրել պետության մեջ, որն ինքն է իրեն այդ վիճակում դնում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 270 անգամ
 


Այս թեմայով