Ի՞նչ է նշանակում՝ ստիպված կին ու երեխա ծեծող Վալերի Օսիպյանին ենք նշանակում ոստիկանապետ․ Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քննադատել է Փաշինյանի կառավարության կադրային քաղաքականությունը եւ մասնավորապես ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանին նշանակելուն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողներին ասել է Ավետիսյանը եւ հավելել, որ պետք է ազատվել հին համակարգից ու հին համակարգի կադրերից։

«Ի՞նչ է նշանակում՝ օրենքը թույլ չի տալիս այլ մարդու նշանակել ոստիկանապետ, ստիպված կին ու երեխա ծեծող Վալերի Օսիպյանին ենք նշանակում ոստիկանապետ, որովհետև նա մեջների լավն է։ Չի կարելի նման մտածողությամբ հեղափոխություն անել: Չի՛ կարելի այս մտածելակերպով և մեթոդաբանությամբ հեղափոխություն անել, հարկավոր է անցում կատարել կոշտ կառավարման»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Այս թեմայով