Ի՞նչ է խնդրում Սամվել Ալեքսանյանը Աստծուց

arm138415759550ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ինքը ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հետ միասին Դուբայում հանգստացել է: Նա ավելացրեց, որ ավելի ուշ միացել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Սամվել Ալեքսանյանը նաև շնորհակալություն հայտնեց Ժիրայր Սեֆիլյանին և «Նախախորհրդարան»-ի անդամներին «Երևան սիթի»-ի դեմ ակցիաներ կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ այդ ակցիաները մեծ գովազդ էին, և դրանց շնորհիվ ինքը մեկ ամսում տնտեսել է գովազդի համար նախատեսված 20 մլն դրամ:

Ալեքսանյանի խոսքերով՝ եթե այդ խումբը առաջիկայում նույնպես նման ակցիաներ կազմակերպի, ինքը յուրաքանչյուր ամիս կտնտեսի 20 մլն դրամ, որը գովազդի վրա ծախսելու փոխարեն կտրամադրի անապահով ուսանողների վարձավճարին:

Իսկ արդյոք նա Սուրեն Սուրենյանցին գումար տալի՞ս է, որ վերջինս պաշտպանում է նրան՝ հարցին պատգամավորը պատասխանեց, որ ակցիաների համար Սուրեն Սուրենյանցին գումար չի տալիս, բայց եթե գումար է խնդրում, տալիս է՝ չմանրամասնելով, թե որքան է տվել:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով