Ի՞նչ է իրականում կատարվել այդ օրը Սարի թաղում

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս՝ փետրվարի 6–ին, տեղի է ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործի վերաբերյալ հերթական դատական նիստը: Եվ ինչպես նրա կինը՝ Անահիտ Թարխանյանն է փաստում, դրական փոփոխություններ կարելի է արձանագրել: Վերջին դատական նիստին մեղադրական կողմի վկաներից մեկի ցուցմունքը ներկայացրեց իրականությունը: Մեղադրական կողմն ունի 48–ից ավելի վկաներ, որոնց մեծամասնությունը ոստիկաններ են: Նրանցից միայն 11–ն են ներկայացել դատարան և վկայություն տվել: Սա ըստ Թարխանյանի՝ իր մեջ խորհուրդ է պարունակում: Նա կարծում է, որ մեղադրական կողմի մոտ ամեն ինչ այդքան էլ սահուն չէ ընթանում:

Շեշտում է, որ մեղադրողի կողմից ներգրավված ոստիկանները Անդրիասի մասին որևէ տեղեկություն չէին տալիս, նույնիսկ չէին տեսել նրան և տարօրինակ էր իրենց ներկա լինելը դատարանում: Իսկ վերջին վկայի վկայություններն ըստ մեր զրուցակցի՝ սարսափելի էին, որովհետև առաջին անգամ անցած մոտ երկու տարվա ընթացքում փաստացի խոսվեց, թե ինչ է իրականում կատարվել այդ օրը Սարի թաղում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով