Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

19235_b««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և կառավարության արձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել և տարբեր պաշտոններ առաջարկել: Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է:

Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենևին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած և ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը: Իսկ թե նման որ «խմբակին» նա կմիանա, առաջիկայում պարզ կդառնա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 204 անգամ
 


Այս թեմայով