«Ի՞նչ դեր ունի Իսկանդերը, ովքե՞ր են աշխատացնում, ու՞մ է պատկանում».Անուշ Սեդրակյան

pi իսկանդեր ՄՎերջին օրերին մեծ աղմուկ հանած ու մեր համար, ռազմավարական նշանակություն ունեցող «Իսկանդեր Մ»-ի կարևորությունը, քաղաքական դերը  կարծես թե այդքան էլ հասկանալի չէ մեզ համար: Ի վերջո ի՞նչ տվեց այն Հայաստանին: Այս թեմայի շուրջ Politik.am-ը զրուցեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ.««Իսկանդեր Մ»-ը դե ֆակտո Հայաստանում է, կարող է ունենալ հետևյալ նշանակությունը` ունի զսպող մեխանիզմ, այնքան ժամանակ,  մինչև որ մենք որոշակի ժամանակահատված չենք ապրել այդ զինտեխնիկայով հանդերձ,  քանի որ վերջինս նոր երևույթ է,  չենք տեսել թե դա ինչպես է անդրադառնում սահմանային իրավիճակի վրա, չնայած որ մենք օրերս սահմանում էլի զոհ տվեցինք, և այս դեպքում Իսկանդերը զսպող ազդեցություն չունեցավ , իսկ մեզ անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես են ծավալվում գործողությունները սահմանին, այսինք որքանով է Իսկանդերի դերը որոշիչ ՀՀ խաղաղության և հետագայում անվտանգույթյան պահպանման գործում: Իսկ այս պարագայում միայն մի բան կարելի է ասել` Իսկանդերը կա և դա լավ է, ինչ պայմաններում կա և թե ինչ արդյունավետություն կունենա կարող ենք հասկանալ միայն ժամանակի հետ, և այդ ժամանակը շատ հեռու չէ, քանզի, իմ կարծիքով սահմանները  խաղաղ կլինեն մինչև ընտրությունները, իսկ դրանից հետո նոր կերևա թե ինչ դեր ունի Իսկանդերը, ովքեր են աշխատացնում այն, ում է պատկանում , քանի որ հիմա շատ են խոսում, որ վերջինիս կոդերը Հայաստանի ձեռքին չենք»,-Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը ` ավելացնելով, որ ամեն դեպքում  նա լավատես է և հույս ունի, որ այդ զինտեխնիկան պատկանում է ՀՀ Զինաված ուժերին:

 


Այս թեմայով