Ի՞նչ բախտի կարժանանան ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի երիտթևերը

collage «Արդեն երկու օր է ինչ ՀՀԿ-ԲՀԿ «ինտելեկտուալ» զանգվածը անցել են փոխհրաձգության»:

 

Politik.am: Մեկնաբանություն: Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը, որից հետո համագումարում քննարկված հարցերի վերաբերյալ ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը հանդես եկան համատեղ ասուլիսով: Վերջիններս սովորության համաձայն կտրուկ գնահատականներ չտվեցին բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որից հետո ՀՀԿ-ականները մամուլի խոսնակի և երիտթևի մակարդակով նախահարձակ եղան ԲՀԿ-ականների կեցվածքին:

Այս ամենից հետո արդեն երկու օր է ինչ ՀՀԿ-ԲՀԿ «ինտելեկտուալ» զանգվածը անցել են փոխհրաձգության: Յուրաքնչյուր պատգամավորի օգնական իր սուրբ պարտքն է համարում  քննադատել հակառակ ճամբարի ներկայացուցիչներին և անցնել առաջ: Երկու կուսակցությունների ակտիվի մոտ դա փայլուն ստացվում է և միայն դա:

Հետաքրքրականն այն է, որ կենաց մահու մարտերը չեն անցնում վերին էշէլոն՝ սահմանափակվելով միան երիտասարդ սերնդի պոպուլիզի գերադրական աստիճանի դրսևորման: Ակնհայտ է, որ ոչ ՀՀԿ-ի և ոչ էլ ԲՀԿ-ի ղեկավարները կամ նույնիսկ փոխնախագահները, եթե կան իհարկե նմանները, չեն խառնվում «կատաղի մարտերին»:

Ակնհայտ է, որ նրանց ամենևին էլ չի մտահոգում երիտասարդների հուզումները, որովհետև համոզված են, որ չկա մի երիտասարդ, որ սահմանը կանցնի, չկա մի երիտասարդ, ով իր կուսակցության քաղաքական խորհրդի նիստերում կդիմի ղեկավարին` ասելով, որ ինչո՞ւ «հակառակորդին» սաստող հայտարարությամբ հանդես չի գալիս:

Այս փոխհրաձգությունը առաջինը չի և դժվար էլ վերջինի լինի, քանի որ անվնաս գործ է: Առանց դյուզն ինչ մտածելու կարելի է անխնա ցեխ շպրտել, մեկ է, որ մինչև վեջ գնացող չկա:

Սա վկայում է այն մասին, որ ինչու չէ կարելի է նման կերպ քաղաքական գործչի համբավ վաստակել  ու տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ակտիվ քաղաքական գործընթացներ են ընթանում:

Նման ժամանցային քաղաքական մշակույթ այս երկու քաղաքական թիմերն են, որ բերել են  մեր իրականություն, որը սակայն հասարակության կաղմից  վաղուց հասկանալի է դարձել: Հասարակությունը   քաղաքական բազմաթիվ փորձությունով է անցել ու լավ պատկերացնում է, և ԲՀԿ-ի, և ՀՀԿ-ի «բարձր» քաղաքական մշակույթը, ու, որ  նման անհեռատես, կարիերիստ երիտասարդներին երկար կյանք տրված չէ, իհարկե իրենց թիմերում կխրախուսվեն, սակայն հասարկության աչքում երբեք չեն բարձրանա: Կգնան համալրելու կարենավագյանների նմանների շարքերը:

 

Դիտվել է 190 անգամ
 


Այս թեմայով