Ի՞նչ արժե մեկ փոխնախարարը. «Առավոտ»

կառավարություն«Առավոտ» թերթը գրում է.

«Այս տարվա հունիսի 3-ի «Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից» հրապարակմամբ ՀՀ կառավարությանն առաջարկել էինք պետական վարչակազմի ծախսերի կրճատման տրամաբանության մեջ պետական գերատեսչության որևէ մասնագետի կրճատելու փոխարեն կրճատել 19 նախարարի 60 տեղակալից մի քանիսին, քանի որ սա նշանակում է նաև օգնական-քարտուղարուհու, վարորդի, ծառայողական մեցենայի կրճատում։ Այս հրապարակումից հետո աշխատանքից ազատվել է հինգ փոխնախարար ՝ Երեքը գյուղնախարարությունում, մեկական ՝ տարածքային կառավարման և զարգացման և էկոնոմիկայի նախարարություններում։ Հասկանայի է, որ այս ցանկն այսքանով չի սահմանափակվի։
Փոխնախարարը ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, պետության հաշվին ծառայողական մեքենա ունի՝ վարորդով, և օգնական-քարտուղարուհի։ Ուրեմն մեկ փոխնախարարը մեկ ամսում պետության գրպանը թեթևացնում է մոտ 1 միլիոն դրամով:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 270 անգամ
 


Այս թեմայով