Ի՞նչ արեց երեք տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը

արմեն3 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը, ինքնակամ, առանց որևէ քննարկումների, հայտարերեց և անօրինական եղանակով Հայաստանը տարավ ԵՏՄ ճահճուտը: Չնայած «Ժառանգության» կոչերին, սպասվող բացասական իրավիճակի նկարագրությանը և դրա դեմ միասնական պայքարի առաջարկին, ըստ էության, բոլորը կողք քաշվեցին:

Եղան մի քանի կիսատ հայտարարություններ, իսկ իրենց «արևմտամետ» հռչակածների մեծամասնությունը ասեցին, որ պետք է ընդունել դա և փորձել օգուտ քաղել ԵՏՄ-ից: Հիմա, արդեն շատերն են խոսում ԵՏՄ-ի Հայաստանի անդամակցության սխալության մասին:

Ժամանակն է, որ միասնական պայքարով ոչ միայն փոխենք մեր իշխանություններին, այլ նաև վերականգնելով մեր ինքնիշխանությունը՝ Հայաստանը դնենք քաղաքակիրթ աշխարհին բնորոշ զարգացման ուղու վրա:

Գրում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 433 անգամ
 


Այս թեմայով