Ի՞նչի վրա է Գագիկ Բեգլարյանը 650 միլիոն դոլար ծախսել

gagik-beglaryan-600x3372012 թվականին իշխանությունները հայտարարեցին, որ «Հյուսիս-Հարավ»  ծրագրի շնորհիվ Հայաստանը կունենա նոր որակի և նոր հնարավորություններով ճանապար:  «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շնորհիվ Հայաստանով` էլ ավելի մեծ ծավալների բեռներ պետք է անցնեյին:

962 միլիոն դոլար արժեցող` 556 կիլոմետրանոց այս ճանապարհային միջանցքը, ինչպես վստահեցնում են ոլորտի պատասխանատուները, հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը` Հայաստանի 2 հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ: Այն ապահովելու է ելք դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ: Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհը Հայաստանի հարավը կապելու է հյուսիսի հետ՝ ապահովելով մուտք` Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցք», որն էլ հնարավորություն կտա հասնել Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ կամ՝ դեպի Թբիլիսի: Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 500 միլիոն վարկով եւ Հայաստանի կառավարության 462 միլիոն դոլար համաֆինանսավորմամբ:

Իհարկե` Կառավարությունը  վերցրեց 500 միլիոն դոլար վարկը և չկատարեց այն աշխատանքների ծավալը, որը նախատեսվում էր իրականացնել ծրագրի միջոցով: Կառավարությունը կիսատ թողած գործերը ավարտին հասցնելու համար ևս 150 000 000 ԱՄՆ դոլար  վարկ վերցրեց: Այսքանից հետո էլ  «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը ամբողջությամբ շահագործման չի հանձնվել, իսկ շահագործման հանձնված հատվածները նորից փակվել են, քանի որ դեռևս թերի աշխատանքներ կան :

Ծրագիրը իրականացնում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը: Ծրագրի իրականացման տարիներին` Տրանսպորտի և կապի նախարար է եղել Գագիկ Բեգլարյանը, ով  արդեն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:

Հիմա, երբ կառավարության ղեկավարը` Կարեն Կարապետյանն է, ով փորձում է հանրությանը համոզել, որ ինքը խիստ և գիտակ ղեկավար է՝ պետք է   հուսալ, որ նա Բեգլարյանին չվերանշանակելուց հետո` նոր  նախարարին կհրահանգի ստուգել բոլոր փասաթղթերը և փորձել պարզել, թե ինչ է արել Գագիկ Բեգլարյանը 650 միլիոն դոլարի հետ: Ինչպե՞ս է ծախսվել գումարները և ինչու՞ դեռ ավարտին չի հասցվել նախագիծը:

Դիտվել է 4,643 անգամ
 


Այս թեմայով