Ժողովրդի՞ն են ծառայում, թե՞ «պախանին». Փաշինյանն ասելիք ունի նաև ՄԻՊ-ին

Nikol-Pashinyan1«Ինչքան էլ համակրանքս Կարեն Անդրիասյանի կողմն է, ես իրեն էլ բան ունեմ ասելու,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է մնում, թե ինչու նախկին ՄԻՊ-ը չի բացատրում իր հեռանալու պատճառները։- Նա, ցավոք, շարունակեց, այն տխրահռչակ պետական պաշտոնյաների ավանդույթը, որոնք ասում են՝ մեռնեմ օրենքին, մեռնեմ մեր ժողովրդին ու մի օր առավոտ կանգնում, ասում են՝ դե լավ «յոլա» գնացեք, մենք գնում ենք։ Խայտառակ ավանդույթ է սա: Ու մի հատ էլ չի բացատրում ինչի՞, ո՞նց»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ նույն կերպ վարվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Առավոտը նիստ էր վարում, երեկոյան եկավ ասեց՝ գնում եմ։ Ո՞նց, բայց ինչի՞, եկեք ասեք։ Բա ամբողջ Հայաստանն ուզումա իմանա, բա մինչեւ հիմա ինչի՞ էր մնացել: Մինչեւ հիմա ոչ մի պատասխան ժողովուրդը չի ստացել, լավ էդքան հարգանքի արժանի չի՞ ժողովուրդը, որ ասեք, իմ դեմ կա էս կոմպրոմատը, կամ պախանը ասելա, թող «ռադդ քաշի», ես էլ անում եմ, քանի որ ես ոչ թե ժողովրդին եմ ծառայում, այլ պախանին»:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը կշարունակի ընդմիջումից հետո:

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով