«Ժողովրդավարական Հայաստան»-ը հերքում է

1373850_600493823330461_1984270259_nԵրեկ մի շարք լրատվական կայքերի էլեկտրոնային հասցեներին անանուն նամակ է եկել, որի բովանդակությունը շատերին արդեն քաջ հայտնի է: Վերոնշյալ հոդվածում տառացիորեն գրված է. «Ժողովրդավարական Հայաստան կուսակցությունը հետաքրքիր է, սրանք ասելիք ունեն. մեկը մյուսից լկտի ջահելներ, ովքեր գիտեն՝ ինչ են անում: Բոլոր նրանք, ովքեր որոշել են մնալ և ապրել Հայաստանում, զգուշացե՛ք և ի գիտություն ընդունե՛ք՝ մականունավոր պոռտաբույծների նոր սերունդն է գալիս, ովքեր փոխարինելու են այս պոռտաբույծներին, որոնք ծծում են մեր արյունը»: Չեմ ցանկանում նույն ոճով պատասխանել պարզապես հարկ եմ համարում առանձին անդրադառնալ բոլոր այն երիտասարդներին, ում անունները հայտնվել են այդ հոդվածում, և թող ընթերցողն ինքը որոշի՝ արդյոք սույն հոդվածում հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Վաղարշակ Հակոբյան. 2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2011-2013թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մագիստրատուրայում: 2013-ին ընդունվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա: Եղել է ԳԱԱ ԳԿՄԿ Ուսանողական խորհրդի փոխնախագահ: Երկու գիտական հոդվածի հեղինակ է: 2011-ին հիմնել է Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան:

Մխիթար Հայրապետյան. 2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Եղել է Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամ: Երկու գիտական հոդվածի հեղինակ է: 2012-ին թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը (AllTurkey.am): Հանդիսանում է ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկը:

Դավիթ Մկրտչյան. 2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2011-2013թ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2013-ին զորակոչվել է ՀՀ ԶՈւ: Մեկ գիտական հոդվածի հեղինակ է:

Խաչատուր Արշակյան. 2005-2009թթ. սովորել է ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետում: 2009-2011թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2011-ից հանդիսանում է Ֆինանսական ֆակուլտետի ասպիրանտ: 5 գիտական հոդվածի հեղինակ է:

Գևորգ Հակոբյան. 2006-2008թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում: 2009-2013թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2012-ին հիմնել է Իսլամագիտության հայալեզու կայքը (ArmIslam.am):

Արման Գրիգորյան. 2008-2012թթ. Սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2012-ին ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Հանդիսանում է ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ, ՈւԳԸ անդամ:

Վանիկ Մարտիրոսյան. 2008-2012թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2012-ին ընդունվել է ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի մաքսային վարչարարության բաժնի մագիստրատուրա:

Դավիթ Նիկողոսյան. 2002-2006թթ. սովորել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում: 2006-2008թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում: 2008-2010թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2010-2013թթ. ՀՀ ԳԱԱ իրավաբանության ասպիրանտ: 6 գիտական հոդվածի հեղինակ է:

Դավիթ Ղարիբյան. 2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2011-2013 թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում:

Վահագն Ղազարյան. 2007-2011թթ. սովորել է ԵՃՇՊՀ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն ֆակուլտետում: 2011-2012թթ. ծառայել ՀՀ ԶՈւ-ում: 2012թ. ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա:

Վարդան Կոստանյան. 2005-2009թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2009-2011թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում: 2011-2013թթ. սովորել է Արևելագիտության ֆակուլտետում: 2013թ. ձևակերպվել է որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Եղել է Արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:

Վարդան Ղափլանյան. Սույն անձը որևէ առնչություն չունի «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության հետ:
Գոռ Փիլոսյան. Սույն անձը որևէ առնչություն չունի «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության հետ:
Ալեքսան Իրիցյան. Սույն անձը որևէ առնչություն չունի «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության հետ:
Գրիգոր Կիրդիկանյան. Սույն անձը որևէ առնչություն չունի «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության հետ:

Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիտվել է 254 անգամ
 


Այս թեմայով