Ժողովրդական ճնշում է հարկավոր

EU-KievԱրդեն երկար ժամանակ է քաղաքական տարբեր ուժեր պետության տնտեսական անկման համար մեղադրելով գործող կառավարությանը պահանջում են, որպեսզի Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հրաժարական տա:

Որքան էլ որ տարօրինակ է նման ձախողումները իշխանություններին ոչ մի կերպ չեն անհանգստացնում և նրանց համար ավելի կարևոր է իշխանության պահպանումը, քանի պետության առաջ ծառացած կարևորագույն խնդիրները: Այսօր արդեն հասկանալի է, որ քաղաքական ուժերին չի հաջողվում գտնել մի գործիք, որի կիրառմամբ կստեղծեն այնպիսի պայմաններ, որի դեպքում կառավարությանը այլ բան չի մնա քան հրաժարական տալը: Այս կապակցությամբ Եվրոպահայերի միության ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը կարծում է , որ ազդեցիկ կլինի միայն ժողովրդկան ճնշումը.«Հարցը ունի հստակ պատասխան, իհարկե ժողովրդական ուժերի ճնշման ներքո և հասարակության պահանջի ներկայացման դեպքում արդարադատության ողջ հզորության կիրառման պահանջի պայմաններում: Եվ արտեկրի հայությունը և հայաստանյան հասարակությունը ձեռք-ձեռքի տված պիտի աշխատեն փլուզելու ՀՀԿ-ական կոռուպցիայի բուրգը, որի գագաթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն է»,-ասաց Աշոտ Գրիգորյանը Politik.am-ի հետ զրույցում:

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով