Ժողովրդական հեղափոխությունը սկսված է և ժողովրդական հեղափոխությունը կհաղթի

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակում է թավշյա հեղափոխությանն ուղղված իր պայքարը: 

 Պատգամավորը լրագրողներին հետ զրույցում նշեց, որ ցանցային եղանակով պայքարի իրականացումն ուղղված է արյունահեղությունից խուսափելու համար.

« Կան հանրահավաքներ որոնք ընդհանրապես չեն ցրվում , ինչպիսիսն որ երեկվանն էր, մենք պետք է պահպանենք և ավելացնենք մեր պայքարի մասշտաբները, որպեսզի թավշյա , անարյուն ոչ  բռնի հեղափոխությունը հասնի տրամաբանական ավարտին»,-նշեց Փաշինյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ի՞նչ ասելիք ունի ընդդիմադիրներին, որոնք թերևս չմիացան պայքարին, Փաշինյանը նշեց. « Հիմա արդեն ոչ, որովհետև ժողովրդական հեղափոխությունը սկսված է և ժողովրդական հեղափոխությունը կհաղթի»,-հայտարարեց ԱԺ պատգամավորը:

 

Այս թեմայով