«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն Արա Աբրահամյանի առջեւ պայման է դրել

Սերժ Սարգսյան Արա Աբրահամյան«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ի վերջո, նոր կուսակցություն հիմնի եւ մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ վերջերս նա կրկին փորձել է Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալ, վերջինս նրան միանշանակ ասել է, որ գործարար-քաղաքականություն տարբերակն իր սրտով չէ, եւ դրա վառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի պատմությունն է:

Ու եթե Աբրահամյանը որոշի, այնուամենայնիվ, կուսակցություն հիմնել՝ միեւնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը չի կարող ո՛չ պատգամավորի եւ ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, ՌԴ քաղաքացի է, ապա հավանականությունը մեծ է, որ երբ անգամ գումար ներդնելով կարողանա իր կուսակիցներին խորհրդարան գործուղել, ապա ինչ-որ պահից նրանք իրեն չեն «լքի» ու իշխանությունների հետ ինքնուրույն գործարքի մեջ չեն մտնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով