«Ժողովուրդ». Արամ Ա-ի ուշագրավ ակնարկները. Նա քննադատել է ՀՀ իշխանություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ուշագրավ էր հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարեւորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, եւ ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր եւ կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել եւ այդ սպասումներն իրագործել»,- ասել է Արամ Ա-ն:

Այս թեմայով