«Ժողովուրդ».Անդրանիկ Մանուկյանի որդին պատգամավոր դառնալու «դոբրո» է ստացել Սերժ Սարգսյանից

img_09201«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։

Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ։ Այս խոսքերը ընկալվել են որպես «դաբրո»՝ Դավիթին պատգամավոր դարձնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 197 անգամ
 


Այս թեմայով