«Ժողովուրդ». ԱԺ նախագահը կռիվ է գցել ընդդիմադիրների «տանը»

7232Միջխորհրդարանական պատվիրակությունները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած նոր կարգի համաձայն, պետք է վերակազմավորվեն։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Այսինքն՝ ԱԺ խմբակցությունները պետք է նորից առաջադրեն իրենց պատգամավորներին։ Ահա այստեղ լուրջ խնդիր է հասունանում։ Հիշո՞ւմ եք՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը ժամանակին հայտարարեց, թե ինքը, դե յուրե մնալով «Ժառանգություն» խմբակցության կազմում, չի ներկայացնում նրանց։ ՀԱԿ-ում էլ, թեեւ ոչ պաշտոնապես, բայց Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, ըստ էության, խզել են իրենց կապերը խմբակցության հետ. 2013թ. հունվար-փետրվարից սկսած՝չեն մասնակցում անգամ խմբակցության նիստերին։ Հիմա ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կարող են նրանց չներկայացնել միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում՝ «պատժելով» երբեմնի սիրելի գործընկերներին։ Իսկ թե որքանով կտխրեն պատգամավորները գործուղումներին չմասնակցելու համար, ժամանակը ցույց կտա։

Այնուամենայնիվ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ»–ին հայտնեց, թե առաջիկայում պարզ կդառնա Արզումանյանի հետ իրենց հնարավոր համագործակցության հարցը։ Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, թե իրենք պատվիրակությունների կազմավորման հարցը դեռ չեն քննարկել»»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 

Դիտվել է 47 անգամ
 


Այս թեմայով