ժողովուրդը պետք է զգա, որ իշխանությունը թանկացումների հետ կապ չունի. Գ. Սահակյան

«Ժողովրդի մի մաս կա, որ շատ ծանր պայմաններում է ապրում , այդ պատճառով էլ 2.5 % էլ է մեծ բեռ: Այդ ուղղությամբ ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, իսկ կառավարությունն էլ պետք է փորձի այս ամենի լուծումները գտնել»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, ԱԺ միջանցքում պատասխանելով լրագրողների թանկացումներին վերաբերող հարցերին:

Հարցին,  թանկացումները ագահության արդյուքն էր, թե օբյեկտիվ պատճառներով էր պայմանավորված  Սահակյանը պատասխանեց.« ժողովուրդը պետք է զգա և հասկանա, որ թանկացումների հարցում իշխանությունը կամ պետությունը որևէ կապ չունի, բայց դրանով կրկին ժողովրդի խնդիրները չի լուծվում: Անհրաժեշտ է մտածել այնպիսի քայլեր անել, որպեսզի ինչ որ կերպ լուծվի այս խնդիրները»:

 


Այս թեմայով