Ժնևյան հանդիպումը տապալված է

Ժնևում մի քանի օր առաջ տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մեկնաբանելով հանդիպման արդյունքը, նշեց որ հանդիպումը կարելի է հաջողված համարել միայն այն դեպքում, եթե սահմանին կրակոցներ և զոհեր չլինեն: Երեկ Արցախի ՊՆ-ից տեղեկացանք, որ սահմանին կրկին զոհ ունենք: Թեմայի շուրջ politik.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը փաստեց, որ Ժնևյան հանդիպումը տապալված է:

«Եթե կրակում են ուրեմն դա նշանակում է, որ ոչ մի համաձայնության էլ չեն եկել, իսկ թե ինչի հետ կապված համաձայնության չեն եկել՝ պետք է հարցնել պաշտոնյաներից: Եթե պայմանավորվածություն կար, համատեղ հայտարարություն կար դա իհարկե հուսադրող է, բայց չափորոշիչը այն է կկրակեն թե ոչ: Պետք է մեր պաշտոնյաներին հարցնել, թե ինչի այդպես եղավ, որ Ժնևում համատեղ հայտարարություն եղավ, ինչ-որ համաձայնության եկան և նորից Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը»,- եզրափակեց քաղաքագետը:

 

 


Այս թեմայով