Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել

Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Քաղաքացիական հասարակությու՛ն
Ակտիվ քաղաքացինե՛ր

Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:

Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի եւ ծույլ հանգստի ընթացքին անձնատուր:

Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան եւ հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:

Հիմա էլ նույն անտարբերությունն է …

Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել եւ ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ:

Միթե՞ հասել ենք գիտակցության մթագնման եւ արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է:

Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում:

Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում:

Սթափվելու եւ կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է»:

 


Այս թեմայով