Ժիրայր Սեֆիլյանը Սահմանադրության փոփոխման «ակտիվ բոյկոտի» կողմնակից է

Ժիրայր Սեֆիլյանը Սահմանադրության փոփոխման «ակտիվ բոյկոտի» կողմնակից էՍեֆիլյանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը ծնվել է քաղաքական պատվերի արդյունքում, որի նպատակն է «հավիտյան դարձնել Սերժ Սարգսյանի իշխանությունը»:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե Հայաստանում այսօր իսկապես կա Սահմանադրության վերանայման խնդիր, սակայն դրա պահը դեռ չի եկել:

«Համոզված եմ, որ այդ պահը դեռ չի եկել, այն կգա, երբ հաջողվի այս ռեժիմից ձերբազատվել: Ճանաչելով այդ մարդուն [Սերժ Սարգսյանին], ես կարծում եմ, որ նրա մտահորիզոնը ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն իրեն չի տվել: Ինքը մոգոնել է մի կառավարման համակարգ, որը շատ նման է Սովետական Միության համակարգին, երբ մի կուսակցություն կառավարում էր երկիրը»,- շարունակեց Սեֆիլյանը:

Վերջինս թեև «հպանցիկ» է ծանոթացել մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթին, այդուհանդերձ տեղյակ է դրա վերաբերյալ մասնագետների կարծիքին: «Հակառակորդը կատարել է մի քայլ, որը հերթական անգամ պետք է զգաստացնի բոլորիս, հերթական անգամ պետք է հասկանանք, թե ինչպիսի օրհասական վիճակում ենք գտնվում»,- ասաց ՀԽ ներկայացուցիչը՝ հավելելով․ — «Այսինքն այդ մարդը [Սերժ Սարգսյանը] երազում է կենտկոմի քարտուղար դառնալ: Չզբաղեցնելով որևէ լուրջ պաշտոն՝ կառավարել երկիրը: Ունենալ կենտկոմի քարտուղարի պաշտոն՝ այսօրվա աշխարհի պահանջներին համապատասխան մոդեռնիզացված: Այսինքն, ինչպես Վրաստանում է: Հայտնի է, թե այսօր Վրաստանում ով է ավելի շատ կառավարում: Տարբերությունը պիտի լինի այն, որ միլիոնատեր մի մարդ բազմել է կենտկոմի քարտուղարի աթոռին»: Շարունակությունն՝ այստեղ:

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով