Ժիրայր Սեֆիլյանը՝ իր ձերբակալության մասին

6ce4aff2f«Հերթական քաղաքական հալածանքն է: Այս օրերին մեր երկիրը շատ վտանգավոր փուլում է գտնվում, եւ ժողովուրդը պետք է գիտակցի՝ մինչեւ Սերժ Սարգսյանից չազատվի, երկիրը գնում է կործանման»,-այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեում իր փաստաբանի հետ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրանքի հետ կապված որեւէ բան չհայտնեց՝ նշելով, որ նոր են ծանոթանում մեղադրանքին:

Իսկ նրա պաշտպան Արա Զաքարյանըձերբակալությունը համարում է քաղաքական պատվեր. «Իշխանություններն ամեն գնով փորձում են հետապնդում իրականացնել արտահայտված կարծիքի եւ դիրքորոշման վերաբերյալ: Ապրիլյան դեպքերի հետ կապված հայտարարությունների արդյունքն է դա»:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով