«Ժառանգություն»-ում պատրաստվում են հունիսի 25-ին. մի շարք հարցերի պատասխաններ կհնչեն

«Ժառանգություն» կուսակցությունը իր առաջիկա համագումարի ընթացքում մի շարք կարևոր հարցերի պատասխաններ է տալու: Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները, կուսակցության համագումարը տեղի կունենա հունիսի 25-ին:

Հետընտրական իրավիճակի քաղաքական գնահատական, ընդդիմության համախմբման հնարավորությունների քննարկում, ծրագրային նոր դրույթների քննարկում, նոր վարչության ընտրություններ: Սրանք են լինելու «Ժառանգություն» կուսակցության համագումարի օրակարգային հարցերը:

Սպասվում է, որ այդ օրը կհստակեցվի, թե ինչ քաղաքական օրակարգ է ընդդիմությանը առաջարկում կուսակցությունը:

 


Այս թեմայով